Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ազգանունդ էլ փոխես՝ Ալիևը ոչ մի պայմանագիր չի ստորագրելու

Ազգանունդ էլ փոխես՝ Ալիևը ոչ մի պայմանագիր  չի ստորագրելու
21.01.2025 | 09:25

Ինձ իրոք շատ հետաքրքրում է՝ դեռ էլի մարդ կա՞, որ հավատում է սրա ասած «խաղաղության դարաշրջանին» կամ «խաղաղության պայմանագրի» կնքման զառանցանքին։ Բայրամովը հստակ վերահաստատեց՝ մինչև Սահմանադրություն չփոխես, քեզ հետ քննարկելու բան չունենք։

Գիտեմ՝ հարցուպատասխանին կկանգնես-կասես, որ «մենք հավատարիմ ենք խաղաղության գործընթացին, տարածաշրջանում մենք լինելու ենք դրա դրոշակակիրը, չենք արձագանքում Ադրբեջանից հնչող հայտարարություններին» և այլ դատարկաբանություններ, սակայն ակնհայտ է, որ գիտես՝ ասելիք չկա։ Թայֆեդ էլ քեզանից հետո ամբիոնում էլի կատու կճղի, թեզերդ կտրիրաժավորի, վայնասուն կբարձրացնի ու բոլորիս կպիտակավորի (ռսի ագենտ, թուրքական խոսույթ, ոնց որ միշտ անում եք), թե՝ «ամեն ինչ անում եք պատերազմ հրահրելու համար, ծառայում եք օտարին»։

Ասեմ՝ իմանաք՝ անգամ, եթե Նիկոլը Սահմանադրություն փոխի, նույնիսկ ազգանունը փոխի, Ալիևը ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու, ավելին, Նիկոլն ինքն էլ դա գիտի, ուղղակի հերթական ֆեյքով օրակարգ է լցնում ու տեսարան մատուցում՝ վերատադրվելու համար։ Ախր հասկացեք, իրեն էդ «խաղաղության» ֆեյք օրակարգն օդ ու ջրի նման պետք է, ոնց որ 2021-ի քարոզարշավին Արցախի անվտանգություն էր ապահովում (անջատում՝ հանուն փրկության), Շուշի ու Հադրութ դեօկուպացնում ու բոլորիդ խաբում, հիմա էլ «խաղաղություն» է ծախելու ձեզ վրա, որ քվե տաք։

Բոլորիս է պարզ, որ քո թիվ մեկ օրակարգը թուրքին գլխիկոր ծառայելն է ու՝ հլու-հնազանդ ծառայելը, դու հայի, հայկականի հետ ոչ մի աղերս չունես:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ